Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 հոկ 2017 12:15

Դասալիքները ձեզ պատվեր տվողներն են. Շարմազանովը՝ ընդդիմադիրներին.Տեսանյութ

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հորդորեց տարանջատել դասալքությունն ու օրենքով սահմանված կարգով չծառայելը:

Խորհրդարանում տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ Շարմազանովն անդրադարձավ ընդդիմության այն քննադատություններին, թե շատ պաշտոնյաներ չեն ծառայել, այդ թվում հենց ԱԺ փոխնախագահը:

«Այսինքն միայն պաշտոնյանե՞րը չեն ծառայել օրենքով սահմանված կարգով, ընդդիմության մասին էլ խոսեք, ինչու ուրիշ ոլորտներում չկա՞ն մարդիկ, որոնք չեն ծառայել օրենքով սահմանված կարգով: Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել, ես ասպիրանտուրա չեմ ընդունվել, հայցորդ եմ ընդունվել, միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց  պարտաճանաչ գնացել եմ զինկոմիսարիատ, երբ կանչել են: Գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չի, ես չեմ խուսափել ծառայությունից: 11 տարի ա՝ ասում են, թե Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, հետաքննություն անցկացրեք՝ ես խուսափել եմ, թե ոչ: Եթե մի օր պարզվի, որ խուսափել եմ, ես քաղաքականությունից դուրս կգամ: Ինչքան կարելի ա... դասալիք, հա դասալիք... դասալիքները ձեզ պատվեր տվողներն են:

 

Եկեք չառանձնացնենք՝ ով ծառայել ա, հայրենասեր ա, ով չի ծառայել, հայրենասեր չի... եկեք առանձնացնենք օրենքով սահմանված կարգով չծառայելն ու դասալքությունը»,- ասաց Շարմազանովը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր