17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

01 նոյ 2017 13:19

Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում. Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց

Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում. Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց«Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստում այսօր` նոյեմբերի 1-ին, լարված իրավիճակ ստեղծվեց  Արայիկ Խանդոյանի ելույթի ժամանակ:

Արայիկ Խանդոյանի ելույթի ընթացքում մեղադրողներից Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի ելույթը քննարկվող հարցի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու հետ որեւէ առնչություն չունի, ինչին Խանդոյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, սուս մնա, երբ տղերքն են խոսում: Ձեր նման ողորմելի թափթփուկների պատճառով է...»:  Պետրոս Պետրոսյանը կրկին խնդրեց դատարանին թույլ չտալ` Արայիկ Խանդոյանը շարունակի խոսել:

Դատավորը մի քանի անգամ հորդորեց Արայիկ Խանդոյանին ըստ էության խոսել, նույնիսկ նրա պաշտպանին խնդրեց լռեցնել իր պաշտպանյալին: Արայիկ Խանդոյանը, սակայն, շարունակում էր խոսել, դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նա չի կարող լարվածություն ստեղծել դատարանում: Պավել Մանուկյանը խնդրեց տասը րոպե ընդմիջում հայտարարել: Դատավորը համաձայնվեց եւ ընդմիջում հայտարարեց:

Նշենք, որ այս գործը քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանը:

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը,  Էդվարդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր