Մեր առողջապահությունը վերածվում է հիվանդապահության. Տեսանյութ

Առողջ ապրելու իրավունքի պաշտպան, թե՞ բժշկական հաշտարար, էլեկտրոնային բժշկության, սոցփաթեթի խնդիրներ, հաշմանդամները իրավունքի պաշտպանության հետ կապված ի՞նչ խնդիրների են բախվում, այս խնդիրների մասին խոսեց Մովսես
Արիստակեսյանը:
Բանախոսը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը` ուղղված առողջապահության նախարարությանը: Նա ասել էր, որ առողջ ապրելակերպը պետք է վարակիչ դարձնել: Բացի այդ, գործադիր մարմնի ղեկավարն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից ակնկալում է հեղափոխություն: Մինչդեռ Կարեն Կարապետյանի այս խոսքը, ըստ բանախոսի, ամրագրված չէ բյուջեի նախագծում. «Չկա մշակված հստակ ռազմավարություն: Մեր առողջապահությունը վերածվում է հիվանդապահության»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
Նրա կարծիքով` բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի փոխարեն պետք է լիներ առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրենք: «Առողջ
ապրելակերպը լայն հասկացություն է: Առողջ ապրելակերպ ունենալու համար չպետք է արտադրվի
ու ներմուծվի վտանգավոր սնունդ, բնապահպանական նորմերը չպետք է խախտվեն, անվտանգ ֆիզիկական
միջավայր պետք է լինի: Մենք առողջ ապրելու իրավունքի պաշտպանի օրինագիծ ենք ներկայացրել առողջապահության նախարարություն, որը չի ընդունել»,- ասաց տնտեսագետը:
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ամիսներ առաջ կառավարությանը ներկայացրեց սոցփաթեթ շահառուների համար: Մասնավորապես, այսուհետ սոցփաթեթի շահառուները կօգտվեն այն բժշկական հաստատություններից, որից ուզում են: Մինչդեռ Մովսես Արիստակեսյանի դիտարկմամբ՝ վարչարարության ծախսերն ավելանում են, որը կդժվարացնի բուժաշխատողների գործունեությունը և հիվանդների համար խնդիր կլինի: