Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

11 հուն 2018 16:30

ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում

 ԱՄՆ պետդեպն Ադրբեջանն ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող երկրների շարքում
ԱՄՆ պետդեպարտամենտը հունվարի ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման նոր համակարգ, որում աշխարհի բոլոր երկրները բաշխվել են 4 կատեգորիայի:

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը: Համակարգում ԱՄՆ պետդեպն Ադրբեջանին ընդգրկել է ահաբեկչական վտանգ պարունակող և «ուժեղացված նախազգուշացումներով» երկրների շարքում, որոնցում խորհուրդ է տրվում տեղեկացված լինել անվտանգությանը սպառնացող վտանգների մասին և խիստ զգուշավորություն պահպանել:

ԱՄՆ պետդեպի ներկայացրած համակարգում Հայաստանն ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկները կարող են հանգիստ լինել՝ պահպանելով նախազգուշական տարրական միջոցները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր