Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

15 հուն 2018 14:51

Ինչ առողջական խնդիրների մասին է վկայում ոտքերի սառնությունը

Գիտնականները պարզել են, որ մշտապես սառը ոտքերի համախտանիշը կարող է լինել լյարդի և այլ կարևոր օրգանների հետ կապված առողջական խնդիրների ախտանշան: Բացի այդ, ոտքերի սառնությունը կարող է պայմանավորված լինել նաև հոգեբանական գործոններով:Մասնագետների խոսքով՝ մշտական սառը ոտքերը կարող են վկայել այն մասին, որ մարդը չի ստանում այնքան էներգիա, որքան հարկավոր է լյարդի լիարժեք աշխատանքի համար: Բացի այդ, մարմնի ջերմակարգավորման գործընթացների հետ են կապված նաև երիկամների ու վահանաձև գեղձի գործառույթները:

Ինչպես նշում են գիտնականները՝ լյարդը համարվում է «ամենատաք» օրգանը, որին հետևում են երիկամները, որոնց աշխատանքը նույնպես կարող է խանգարվել էներգիայի պակասի հետևանքով: Սակայն բժշկության մեջ վերջույթների սառնությունը սովորաբար համարվում է անոթային վեգետատիվ դիստոնիայի ախտանշան:

Գիտնականները ենթադրում են, որ երբ օրգանզիմը բավարար քնակությամբ էներգիա չի ստանում, ակտիվանում են պաշտպանական մեխանիզմները և արյունը սկսում ավելի փոքր շրջանով պտտվել: Այս դեպքում զարմանալի չէ, որ մարդու ձեռքերն ու ոտքերը միշտ սառն են լինում:

Բացի այդ, սառը ոտքերի համախտանիշը հաճախ նկատվում է նաև դեպրեսիայի ժամանակ, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հիվանդներին խորհուրդ է տրվում ավելի շատ շարժվել և քնելուց առաջ ոտքերը տաք ջրի մեջ դնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր