Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ    

19 հուն 2018 13:52

Արմեն Սարգսյանի Range Rover-ը, 3 առանձնատունը, բնակարաններն ու անհայտ եկամուտը

Արմեն Սարգսյանի Range Rover-ը, 3 առանձնատունը, բնակարաններն ու անհայտ եկամուտը Armtimes.com-ը գրում է. «Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախագահի ՀՀԿ թեկնածուն է, տարիներ շարունակ թաքցրել է իր կարողությունն ու եկամուտները:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Արմեն Սարգսյանի հայտարարագրերը թերի են ներկայացված, չկա որեւէ նշում նրա աշխատավարձի մասին: 2013 թվականին, երբ Սարգսյանը նշանակվել է դեսպանի պաշտոնում, հայտարարագրել է 3 առանձնատուն, 2 բնակարան: Նշանակվելու օրվա դրությամբ ունեցել է 8 միլիոն եվրո: 2014 թվականին 70 հազար ֆունտ ստերլինգով ձեռք է բերել Range Rover մակնիշի ավտոմեքենա: 2015 թվականին Արմեն Սարգսյանի դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 6.1 միլիոն եվրո: 2016 թվականին այդ գումարը կրկին նվազել է՝ դառնալով 5.7 միլիոն եվրո:
 
Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013-ից մինչեւ 2016 թվականը հայտարարագրել է միայն դրամական միջոցները: Ըստ այդմ՝ Նունե Սարգսյանի դրամական միջոցները մոտ 1 միլիոն եվրոյից տարիների ընթացքում նվազել են՝ դառնալով 780 հազար եվրո:
Արմեն Սարգսյանի բնակարաններից մեկը գտնվում է մայրաքաղաքի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Կասկադի հարեւանությամբ: 2012 թվականին Արմեն Սարգսյանն ընդլայնել է իր բնակարանը: Թամանյան փողոցում Սարգսյանը 5 հարկանի շենքի 5-րդ հարկում գտնվող բնակարանի վրա եւս մեկ հարկ է ավելացրել՝ փոփոխելով շենքի արտաքին տեսքը:
 
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան որոշակի բիզնեսների հետ նրա ունեցած կապի մասին: Խոսվել է «Սի Փի Էս», «Արմսվիսբանկ» ընկերությունների հետ իր անուղղակի կապի մասին: Սարգսյանը կապ է ունեցել նաեւ սնանկացած «Արմավիա» ավիաընկերության հետ»,-գրում է կայքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր