Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

20 հուն 2018 17:20

Ինչ տեղի կունենա,եթե ամեն օր 3 հատ արմավ ուտեք

Ինչ տեղի կունենա,եթե ամեն օր 3 հատ արմավ ուտեք
Արմավները ոչ միայն շատ համեղ, այլև անչափ օգտակար քաղցրավենիք են:

Ահա թե ինչ կլինի, եթե մարդն օրական ընդամենը 3 արմավ ուտի:

1. Զարկերակները
Արմավներում պարունակվող մեծ քանակությամբ կալիումն օգնում է ոչ միայն պահպանել սրտի առողջությունը, այլև մաքրում է անոթները, ինչի շնորհիվ նվազում է սրտի հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը:
2. Լյարդը
Արմավներն օգնում են մաքրել լյարդը տոքսիններից՝ նվազեցնելով ցիռոզի առաջացման վտանգը:
3. Սիրտը
Արմավները սրտի համար ամենաօգտակար մթերքն են: Նրանք հարուստ են Կալիումով, իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում են անոթները: Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս ուտել արմավ՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար:
4. Աչքերը
Այս քաղցր պտուղներն անչափ հարուստ են վիտամին A-ով: Բացի այդ, արմավները մարդու օրգանիզմում արտադրում են մի նյութ, որը պաշտպանում է աչքի թաղանթը արևի ճառագայթներից:
5. Էներգիա
Արմավները շատ սննդարար են և սա է պատճառը, որ մարզիկներն արմավ բավական շատ են ուտում: Շնորհիվ շաքարի ու օգտակար ճարպերի մեծ քանակության՝ արմավները շատ արագ հագեցնում են և էներգիա են հաղորդում:
6. Մարսողություն
Ինչպես արդեն նշվել է, արմավներն ունեն մաքրելու հիանալի հատկություն: Սակայն նրանք մաքրում են ոչ միայն անոթները, այլև ստամոքսը, ուստի անփոխարինելի են մարսողության համար: Արմավներում պարունակվում են յուրահատուկ թթուներ, որոնք նպաստում են սննդի մարսմանը: Երբեմն բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել արմավները՝ որպես աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և նույնիսկ ատամոքսի քաղցկեղի կանխարգելման միջոց:
7. Ցավազրկող
Զարմանալի է, բայց արմավները հիանալի ցավազրկող միջոց են: Ավելին՝ ի տարբերություն դեղորայքի՝ նրանք չեն առաջացնում կախվածություն: Բացի այդ, արմավներն օժտված են հակաբակտերիալ հատկություններով. նրանք նվազեցնում են օրգանիզմում վարակների ակտիվությունը և արդյունքում նվազում է նաև ցավի նկատման զգայունությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր