Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք, Վաշինգտոնում նման հարց չի քննարկվել    

31 հուն 2018 13:50

Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի` անվտանգության խորհրդում չընդգրկվելու մասին

Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի` անվտանգության խորհրդում չընդգրկվելու մասինԱրդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 9-ից ուժի մեջ օրենսդրական կարգավորումներին, ըստ որոնց Ազգային անվտանգության խորհրդի կազմում չեն լինելու ՀՀ նախագահն ու ԱԺ ղեկավարը: 

«Անվտանգության խորհուրդն, ի տարբերություն մինչեւ ապրիլի 9-ը գործող խորհրդի, նախատեսում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալ նախագահին բազում հարցերի վերաբերյալ:  Այս դեպքում անվտանգության խորհուրդը դառնում է այլ մարմին, որը որոշելու է երկրի պաշտպանության հետ կապված կարեւորագույն հարցերը, քաղաքականությունը եւ ի տարբերություն նախկինի այն ընդունում է որոշումներ, որոնք ունեն հետեւանքներ»,-ասաց Դավիթ Հարությունյանը: 

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաեւ փաստին, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նոր օրենսդրությամբ, անցնելու են վարչապետի ենթակայության ներքո:

«Կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի հատկապես այդ կառույցների աշխատանքի համար, դա կարող էր լինել որեւէ նախարար կամ վարչապետը, տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվություն վերցնում է վարչապետը: Խնդիրը այն է, որ ներկայումս գործող համակարգի պայմաններում նրանք համարվում էին կառավարությանը առընթեր մարմին, չունեին անձնավորված քաղաքական պատասխանատու»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք առաջին փոխվարչապետի լիազորություններին, նախարարն ասաց, որ նա փոխարինելու է վարչապետին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր