Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

03 փետ 2018 14:08

Ինչու՞ են «օրենքով գողերի» զգալի մեծամասնությունը վրացիներ

Ինչու՞ են «օրենքով գողերի» զգալի մեծամասնությունը վրացիներՈչ ֆորմալ «օրենքով գողերի» ինստիտուտի ծագումը 1930-ականների սկզբներին էր, Խորհրդային միությունում: Այս «աշխարհայացքը» ձևավորվել է ԽՍՀՄ կալանավայրերում: Սկզբում գողերի շրջանում ռուսները մեծամասնություն էին կազմում:

ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համեմատ Վրաստանը՝ որպես «ժողովուրդների առաջնորդի» (Իոսիֆ Ստալինի) հայրենիք, հաճախ արտոնյալ կարգավիճակում էր հայտվում: Մինչ ամբողջ Խորհրդային միությունում գողերի գոյության մասին քչերը գիտեին, Վրաստանում այն արդեն մտել էր հասարակության բոլոր շերտերը, ուստի վրաց հասարակության մեջ գողական սերմերն արդեն աճում էին, նոր օրենքով գողեր էին ի հայտ գալիս:

Մյուս կարևոր ազդակն արդեն կապված էր կոմունիստական տնտեսվարման համակարգում ստվերային տարրի առաջացման հետ: Եթե Ռուսաստանում գողը կարող էր «հաշիվ մաքրել» առանց սեփական շահ հետապնդելու, ապա Վրաստանում եկամուտ էին ստանում ստվերային շուկայից: Արդյունքում վրացի օրենքով գողերը հարստացան և այլևս չէին ցանկանում աղքատ մնալ, իսկ գողերի դասական օրենքներին դարձան իսկական բեռ:
 
Այն ամենը, ինչ Ռուսաստանում գողերի մոտ համարվում էր անընդունելի, Վրաստանում դառնում էր նորմա: Շուտով նույնիսկ «գողական թագը», որը երաշխավորում էր նյութական բարեկեցություն, դարձավ ժառանգական՝ հորից որդուն․ դրանով է պայմանավորված, որ ներկայումս էլ «օրենքով գողերի շարքում» վրացիները մեծամասնություն են կազմում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր