20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

05 փետ 2018 19:45

Ինչու՞ է Ալիեւը շտապում նախագահ դառնալ. վերլուծաբան

 
Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելիորեն հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Eurasianet կայքում հրապարակված իր հոդվածում վերլուծաբան Ջոշուա Կուչերը մի քանի պատճառ է ներկայացնում, թե ինչու է Ալիեւը կրկին ցանկանում նախագահ դառնալ:
Տեսություններից մեկն այն է, որ Ալիեւը մտահոգված է անկանխատեսելի իրադարձություններով, որոնք կարող են տեղի ունենալ հոկտեմբերի սկզբին՝ երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի պայմաններում: Արտահերթ ընտրությունները, ըստ փորձագետների, կարող են կապված լինել նաեւ ընդդիմության առաջնորդ Իլգար Մամեդովի գործի հետ: Բաքուն Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի չկատարման պատճառով կարող է պատժամիջոցների բախվել: Այդպես, Կարնեգիի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, օրինակ, կարծում է, որ արտահերթ ընտրությունները պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն կարող են դառնալ: Նա գտնում է, որ Ալիեւը վերջնաժամկետից հետո կարող է ազատ արձակել Իլգար Մամեդովին, գրանցվել որպես թեկնածու եւ խուսափել Եվրոպայի Խորհրդի պատժից:
Մեկ այլ պատճառ է նաեւ Ռուսաստանի կողմից այս գործընթացին միջամտելու հնարավոր փորձերն են: Այդպես, 2013 թվականին Ռուսաստանի ադրբեջանցիները լոբբիստական խումբ էին ստեղծել, որը Բաքվում ընկալեցին որպես Ալիեւի իշխանությունը ինչ-որ կերպ խարխլելու փորձ: Քանի որ Ռուսաստանում ընտրությունները նախատեսված են մարտի 18-ին, նրանք շատ զբաղված կլինեն՝ Ադրբեջանով զբաղվելու համար:
Եւ ի վերջո, շահարկումներ կան առ այն, որ հարեւան Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը ամեն դեպքում քաղաքական համակարգը ավելի բաց են դարձնում եւ անհրապույր համեմատություն են ապահովում Ադրբեջանի հետ: Ոմանք կարծում են, որ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունն Ալիեւի մոտ հոգեբանական անհարմարավետություն է առաջացնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր