Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

06 փետ 2018 09:48

Ինչպես է Մովսես Հակոբյանը բարձր գներով ապրանքներ վաճառում ՊՆ-ին.. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով և մեր ձեռքի տակ եղած փաստերից պարզվում է, որ ՊՆ-ի գնումների մեծ մասը կատարում են 3-4 ընկերություններ, որոնք բոլորն էլ պատկանում են ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին։ Այս ընկերությունները միմյանց միջոցով գնումները կատարում են հիմնականում ռուսական «Սպեցտորգ» ընկերությունից, որը մասնագիտացած է ռազմական ապրանքների, բանակի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների արտադրությամբ։ Խնդիրը ոչ թե ռուսական ընկերության առաջարկած ապրանքների գինն է, այլ այն, թե, վերջին հաշվով, ինչ գնով է ՀՀ ՊՆ-ն դրանք ձեռք բերում։ Մեզ պատմեցին, որ Մովսես Հակոբյանը իր 4 ընկերություններով, մեկը մյուսի միջոցով, ատկատներով այդ ապրանքները հասցնում է Հայաստան, և դրանք մի քանի անգամ բարձր գին են ունենում»։

Ամբողջական հոդվածը ` թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր