Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

07 փետ 2018 18:05

Ամենաօգտակար ըմպելիքը՝ լյարդի համար

Ամենաօգտակար ըմպելիքը՝ լյարդի համարԼյարդի նորմալ աշխատանքը շատ կարևոր է առողջության համար: Մշակված սննդի, ալկոհոլի օգտագործման, նստակյաց կենսակերպի, աղտոտված միջավայրի, օրգանիզմում տոքսինների կուտակման հետևանքով լյարդի աշխատանքը կարող է տուժել: Կայքի փոխանցմամբ՝ այս ըմպելիքը պատրաստվում է 6 բնական բաղադրիչների օգտագործմամբ և նպաստում է լյարդի աշխատանքին: Գազարն ու բազուկը հարուստ են A վիտամինով, ֆլավոնոիդներով, որոնք խթանում են լյարդի աշխատանքը:

Բաղադրիչներ
կես բաժակ կտրատած կաղամբ
1 թեյի գդալ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ նարնջի հյութ
1 խնձոր
1 կտոր իմբիր
կես բաժակ կտրատած բազուկ
կես բաժակ կտրատած գազար
200 մլ ջուր:

Պատրաստման և օգտագործման եղանակը: Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Խորհուրդ է տրվում խմել պատրաստելուց անմիջապես հետո՝ քաղցած վիճակում: Խմեք երեք օր՝ օրվա ընթացքում 3 անգամ՝ 200-300 մլ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր