Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 փետ 2018 10:51

Պատերազմի քարոզչություն Ադրբեջանում. Ի՞նչ է փոխվելու ապրիլից հետո. «168 ժամ»

Պատերազմի քարոզչություն Ադրբեջանում. Ի՞նչ է փոխվելու ապրիլից հետո. «168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «Ռազմատենչ հռետորաբանությունն ալիեւյան իշխանության հիմքն է եղել իր ողջ նախագահության շրջանում: Քանի որ նախագահ Ալիեւը հասարակությանը չունի ներկայացնելու լուրջ քաղաքական, տնտեսական ծրագիր, Ալիեւը չի կարող պարծենալ նաեւ նախագահական նախորդ ժամկետների իր հաջողություններով, պետք է հասարակության ուշադրությունը կենտրոնացնի արտաքին մարտահրավերների, այս դեպքում՝ Ղարաբաղյան հակամարտության վրա, որն Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրն է եւ այն թեման է, որի ուղղությամբ Ադրբեջանի նախագահն աշխատել է, սպառազինություն է գնել, ապրիլյան պատերազմն է եղել, որոշակի ակտիվություն միայն Ղարաբաղյան ֆրոնտում, ուստի այս նոր փուլում պետք է հենց այդ խաղաքարտը խաղարկվի:
 
Սա անպայմանորեն չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը գործողությունների է դիմելու նախագահ վերընտրվելու դեպքում, պատերազմ է սկսելու, կարծում եմ` ոչինչ Ադրբեջանի գործելակերպում չի փոխվելու, ինչպես չի փոխվել նմանատիպ տասնյակ հայտարարություններից հետո»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարությանն այն մասին, որ «Երեւանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»:
 
Գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտն էլ մեզ հետ զրույցում համաձայնություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ նշելով, որ կանխատեսելի քարոզարշավ է սպասվում Ադրբեջանում: Ըստ նրա՝ ծրագրային ելույթների փոխարեն՝ հասարակությունը եւ ողջ աշխարհը լսելու է պատերազմի քարոզչություն, որը էլ ավելի է հեղինակազրկելու Ադրբեջանի նախագահին Արեւմուտքի աչքում»: 

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր