Գերանդին վերցրած ոչնչացնում ես ժողովրդին, ի՞նչ ավտոմատից ես խոսում. Մանուչարյանը՝ Սերժ Սարգսյանին. տեսանյութ

Շարունակելով իր միտքը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Ալիևը հաստատում է այն ուժին, որն ուզում է հայերի ցեղասպանություն իրականացնել։ Նա ասում է, որ ինքը որպես գործիք պատրաստ է այդ միսիան կատարել։ Նա ուրախ չէ այդ միսիան կատարել՝ նա ուրիշ բան պետք է անի։ Այս ամենին Հայաստանում պատասխանում են «հա-հա, հի-հի կտրվածքով»։
Աշոտ Մանուչարյանի խոսքերով՝ զինվորներն այսօր սահմանին զոհվում են, որովհետև Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը պետք է շարունակեն հանրապետությունը թալանել ու ոչնչացնել. «Նրանք նույնիսկ մորեխ չեն՝ ինչպես Նեթանյահուն է իր շրջապատով, նրանք այնքան ոչ մի բան են, որ նրանց ոջիլի կարգավիճակ է տրված, միայն ուտեն ու գարշահոտություն տարածեն երկրով մեկ»։
Նա նշում է՝ երկիրն այսօր ոչնչացման եզրին է. «Եվ այս իրավիճակում թող հեքիաթներ չպատմեն՝ Ժիրայր Սեֆիլյանը, Շիրխանյանը ընկերներով ավոտմատ են վերցրել՝ մեզ ահաբեկել, տո դու գերանդին վերցրած ոչնչացնում ես էս ժողովրդին, ի՞նչ ավտոմատից ես խոսում»։