էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք          Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել       Արմավիրի մարզում 38-ամյա տղան սպանել է հորը    

14 փետ 2018 18:30

Ահա, թե ինչ տեղի կունենա, եթե սոխը դնեք գուլպայի մեջ ու քնեք

Հիվանդ ժամանակ սոխը կիսագուլպայի մեջ դրած քնելու լուրջ պատճառ

Երբ երեխաները հիվանդանում են, մայրկները պատրաստ են անել ամեն ինչ, միայն թե նրանք լավանան: Հատկապես, եթե խոսքը բարձր ջերմություն ունենալու մասին է: Ջերմության դեմ պայքարող տարածված ժողովրդական միջոցներից մեզ հայտնի են քացախով թրջոցները և կիտրոնով թեյը: Իսկ դուք երբևէ լսե՞լ եք կիսագուլպայի մեջ սոխ դնելու մասին:

Երբ 3-ամյա Ռայլի Մեդիսոնը՝ «Ռայլի Մեդիսոնի արկածները» բլոգի հերոսուհին, հիվանդացավ, նրա ջերմությունը բարձրացավ մինչև 39,4: Նրա մայրիկն անմիջապես սկսեց փնտրել միջոցներ, որոնք կօգնեին փոքրիկին:

Նա պատասխան գտավ հին չինական բժշկության մեջ: Այնտեղ ասվում էր, որ մեր ոտնաթաթերի վրա կան 7 հազար նյարդային վերջույթներ՝ կապված տարբեր ներքին օրգանների հետ: Պարզվում է, եթե կիսագուլպայի մեջ սոխ դնենք, և այն թողնեք ողջ գիշերվա ընթացքում, ապա բոլոր ուղիները կբացվեն, իսկ ներքին օրգանները կմաքրվեն:

Սոխի մեջի եղած ֆոսֆորական թթուն, որը ստիպում է մեզ արտասվել, շատ արդյունավետ մաքրում է արյունը: Անգլիայում տանը մանր կտրատած սոխ էին պահում՝ վարակներից զերծ մնալու համար:

Կարդալով այս բնական միջոցի բոլոր առավելությունների մասին՝ Ռայլիի մայրիկն անմիջապես կտրատեց սոխը և մտցրեց կիսագուլպաների մեջ:
Հաջորդ օրը Ռայլին իրեն անհամեմատ լավ էր զգում: «Ես ինձ հիանալի եմ զգում», – նախաճաշի ժամանակ ասաց փոքրիկը: Համոզված ենք՝ այս դեղամիջոցը կսիրվի շատերի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր