Թեղուտի հանքի շահագործման դադարեցումը հուշում է՝ «կատաստրոֆիկ վիճակ է». տեսանյութ

Տիկին Ադամյանի խոսքով հիմա կանգնել ենք լուրջ խնդրի առաջ, որի լուծման եզրերը չեն երևում։ Բնապահպանի խոսքով հանքավայրի շահագործումը դադարեցնելը լուծում չէ։ «Պատկերացնում եք, թե ինչպիսի կատաստրոֆիկ վիճակ է, որ Վալեքս ընկերությունը ինքն է դադարեցնում աշխատանքները։ Հանքի պոչանքը դուրս է գալիս և գնում է բաց տարածություններ, դեպի գետեր։ Սա կատաստրոֆիկ վիճակ է»,-ասաց նա։
Սիլվա Ադամյանը նշեց, որ եղանակներ կան պոչամբարները, պոչանքները մաքրելու, բայց դա հսկայական միջոցներ է պահանջում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում