Օգոստոսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր       Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր    

19 փետ 2018 12:20

Երեւանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ը

Երեւանում թալանել են դատավորի Porsche Cayenne-ըԵրեւանում, փետրվարի 18-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 42-ամյա Ավագ Գաբրիելյանը եւ տեղեկացրել, որ փետրվարի 17-ին, ժամը 22։30-ից մինչեւ փետրվարի 18-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 96 ՏP 666 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավտոմեքենայի վրայից հափշտակել են դիմացի լուսարձակները։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ավագ Գաբրիելյանն աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր