Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»          Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»       ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն    

19 փետ 2018 20:20

ԵՊՀ ռեկտորը սկանդալի կենտրոնում հայտնված փոխդեկանին կխնդրի պաշտոնից ազատման դիմում գրել

ԵՊՀ ռեկտորը սկանդալի կենտրոնում հայտնված փոխդեկանին կխնդրի պաշտոնից ազատման դիմում գրել
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից այսօր հետաքրքվեցինք՝ ուսումնասիրե՞լ է ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանի անվան հետ կապված միջադեպի մասին տեղեկությունները և ի՞նչ եզրակացության է հանգել:

«Ինչ-որ բաներ ուսումնասիրել եմ... Ինչ էլ որ լինի, խնդիրները եղել են կենցաղային հողի վրա: Կապ չունեն համալսարանի հետ: Դա իրենց անձնական գործն է, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ նման դեպքում, եթե նա պաշտոնատար անձ է (իսկ ինքը դեկանի տեղակալ է), նույնիսկ կենցաղային հողի վրա այդպիսի խնդիրները իրավունք չեն տալիս նման ձևով պահել: Եվ այդ պատճառով ես երևի իրեն կխնդրեմ ազատել դեկանի տեղակալի պաշտոնը: Նա գիտությունների թեկնածու է, դոցենտ է, թող շարունակի դասախոսել, բայց արդեն դեկանի տեղակալի պաշտոնը զբաղեցնել երևի չի կարող: Կապ չունի, որ խնդիրն ուղիղ համալսարանին չի առնչվում, բայց միևնույն է, տհաճ բան է: Կարծում եմ, որ մանկավարժի կոչմանն այնքան էլ հարիր չէ»,- Armtimes.com-ի հարցին պատասխանելով՝ ասաց ԵՊՀ ռեկտորը:

Պաշտոնից ազատման դիմում գրելու խնդրանք-առաջարկով Արամ Սիմոնյանը դեռ չի դիմել Գևորգ Բարսեղյանին. «Ես իրենից պահանջել եմ բացատրություն: Դա կլինի, դեկանի բացատրությունն էլ կլինի, նոր կորոշեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդպես կորոշեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր