1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ»          Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»       Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով    

20 փետ 2018 13:10

Պայթյունի հետևանքով կոտրվել են անգամ հարակից շենքի պատուհանները

Պարզում են այսօր առավոտյան Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունի պատճառները: Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի և անվտանգության ազդանշանշանային սարքի անջատված լինելու պատճառով: Մուտքի բնակիչներից մեկը նշում է, որ նախկինում գազի արտահոսքի դեպք կամ գազի հոտ մուտքում չեն զգացել:

Բնակիչներից մեկն էլ նշում է, որ, լսելով պայթյունի ձայնը, անմիջապես զանգահարել է 1-04 և տան անդամների հետ դուրս եկել տանից:
Պայթյունի հետևանքով կոտրվել էին մինչև անգամ հարակից շենքի պատուհանները:

Թեև զոհեր ու վիրավորներ չկան, բայց պայթյունից հետո մի շարք բնակիչների ինքնազգացողություն վատացել է:
Այն բնակարանը, որտեղ պայթյունն է եղել, գտնվում էր վերանորոգման մեջ և բնակեցված չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր