Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 փետ 2018 13:10

Ռուսաստանт արտաքսում է «օրենքով գողերին»․ քանի՞ հայ քրեական հեղինակություն կա երկրում

Ռուսաստանի Դաշնությունը սկսել է քրեական հեղինակություննորի արտաքսումը: Որոշումը կայացրել է անձամբ երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը: Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այժմ  նախապատրաստում է 51-ամյա Ասլան Կոբուլաձեի եւ Սուլիկո Շարիկաձեի արտաքսումը Վրաստան, իսկ Ղրղզստան կուղարկվի 43-ամյա Կամչիբեկ Քոլբաեւը: Մինչ այդ Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան (Պոնտիյսկի), Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին:

Ֆորմալ առումով արտաքսումն իրականացվում է Քրեական օրենսգրքի հիման վրա: Հաճախ «օրենքով գողերը» ձերբակալվում են թմրանյութերի պահման եւ վաճառքի, խարդախության համար: Նրանք բանտում անցկացնում են իրենց ժամկետը, ինչից հետո նրանց հանձնում են Ռուսաստանից հարկադիր արտաքսման որոշումը, որն ավտոմատ կերպով փակում է նրանց հետդարձի ճանապարհը:

20-րդ դարի ընթացքում մինչ օրս Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրիների տարածքում մոտ 5000 «օրենքով գող» կար: Նրանցից շատերը մահացել են արտասահմանում, մյուսները՝ բանտերում:

«ԿՊ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակտիվ գործում է 432 «օրենքով գող»: Նրանցից 318-ը գտնվում է ազատության մեջ, 114-ը՝ բանտում, 31-ը՝ քննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ: «Քրեական հեղինակությունների» թվում ամենից շատ են Վրաստանի քաղաքացիներն են (242), ռուսները (51), հայերը (30), եզդիները (26), ադրբեջանցիները (16), աբխազները (10), չեչենները (8), հրեաները (7):
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր