Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

21 փետ 2018 16:00

Հինգ պատճառ ավելի շատ համբուրվելու համար

Հինգ պատճառ ավելի շատ համբուրվելու համար1. Համբույրը կարող է փոխարինել մաստակին, քանի որ կարգավորում է թթվայնությունը բերանի խոռոչում։ Սովորություն դարձրեք ուտելուց հետո համբուրվելը, եւ կարիեսը ձեզ այլեւս չի սպառնա։
 
2. Դուք նկատե՞լ եք, թե սիրտն ինչ արագ է բաբախում համբուրվելուց հետո։ Տղամարդկանց մոտ այն րոպեում 110, իսկ կանանց մոտ՝ 108 հարվածի է հասնում։ Հաճախանում է նաեւ շնչառությունը։ Այդ կապակցությամբ լավանում է արյան շրջանառությունը, թթվածնի մատակարումը հյուսվածքներին, ինչը բարերար է ազդում ոչ միայն սրտանոթային համակարգի, այլեւ թոքերի, ստամոքսի ու միզապարկի աշխատանքի վրա։
 
3. Համբույրները կարող են դառնալ կաթվածի, ուղեղի ծերունական հիվանդությունների ու շաքարային դիաբետի կանխարգելում։ Դրանք դանդաղեցնում են սթրեսային սուբստանցիաների գոյացումը, որոնք խախտում են ինսուլինի արտադրությունը, սադրում զարկերակային ճնշման բարձրացում, խանգարում հյուսվածքների ռեգեներացիային ու վնասում գլխուղեղի բջիջներին։
 
4. Շուրթերը համբուրելը էնդոկրինային համակարգի հիվանդությունների հրաշալի կանխարգելում է, քանի որ շուրթերի ներսի լորձաթաղանթի վրա նյարդային վերջույթների խթանումն իր հերթին խթանում է մակերիկամների ու ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Մենք, ի դեպ, դրա շնորհիվ ենք այդքան երջանիկ զգում համբուրվելիս, քանի որ այդ օրգանները ուժեղացնում են նեյրոպեպտիդ հորմոնների արտադրանքը, որոնց շնորհիվ սիրահարները մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին։ 
 
5. Համբույրները նաեւ հոյակապ լուծում են կնճիռների ու վաղաժամ ծերացման խնդիրը, քանի որ դեմքի համար հրաշալի մարզանք են։ Համբույրի ժամանակ գործածվում են դիմային 34 մկաններ, իսկ արյան ուժեղ մատակարարումը սնուցում է հյուսվածքները, բարձրացնում մաշկի տոնուսը ու, որպես արդյունք, հարթում մանր կնճիռները։ Գուցե հենց «ֆրանսիական» համբույրում է քողարկված ֆրանսուհիների երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր