13:35 - Ադրբեջանական նոր դիվերսիաներ,նոր գերիներ կլինեն, եթե...Կարծում եմ` նրան ադրբեջանական դիվերսիոն խումբն է գերեվարել         13:17 - Տեսանյութ.Սա՞ էիք ուզում, պրն Բաբուխանյան. Լենա Նազարյանը ներկայացրեց կոռուպցիոն բացահայտումների մեծ փաթեթը      12:42 - Տեսանյութ.Նորից 50 մլն վարկ ենք վերցնում ՝ թոշակ, նպաստ բաժանելու համար.Ուրեմն կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է    

21 փետ 2018 17:07

«Հոկտեմբերի 27-ին ով զոհվեր, չզոհվեր՝ ՌԴ մեծագույն բարեկամ Դեմիրճյանին դիմահար չէին սպանի». Ի՞նչ էր փնտրում Նարիշկինը Հայաստանում. տեսանյութ

«Հոկտեմբերի 27-ին ով զոհվեր, չզոհվեր՝ ՌԴ մեծագույն բարեկամ Դեմիրճյանին դիմահար չէին սպանի». Ի՞նչ էր փնտրում Նարիշկինը Հայաստանում. տեսանյութԱշխատանքային այցով Երևան էր ժամանել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում առաջանում են ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր սպառնալիքներ, և երկու դեպքում էլ, Սերժ Սարգսյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղեկատվության փոխանակում, իրավիճակի գնահատում, մշտական ակտիվ փոխգործակցություն հատուկ ծառայությունների միջև, որը կօգնի ավելի արագ և արդյունավետ հակազդել սպառնալիքներին:
ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշում է՝ Նարիշկինի այցը կարևոր էր և բնական: «Ի վերջո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և ՀԱՊԿ-ի շրջանակներում մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ՝ օրենքի ուժ ստացած փաստաթղթով։ Ես այդ այցը շատ եմ կարևորում տարածաշրջանային բավականին բարդ ժամանակահատվածում՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում մեր չորս կողմը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը։
Հարցին՝ վտանգավոր չի՞ համարում տեղեկատվության փոխանակումը՝ հատկապես այն դեպքում, երբ Ռուսաստանը ոչ պակաս լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց. «Դուք չեք իմանում՝ ինչ տեղեկատվության մասին է խոսքը, ես էլ չգիտեմ, գիտեն այն մարդիկ, ովքեր այնտեղ են աշխատում։ Պետք է մեզ հարց տանք՝ հավատո՞ւմ ենք մեր անվտանգությանը, եթե հավատում ենք՝ ուրեմն պետք է ողջունել, որ հանդիպել են, իսկ եթե չենք հավատում՝ դա այլ խնդիր է։ Հատուկ ծառայությունները, որպես կանոն, ունեն նման փորձ, տարբեր երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներ պարբերաբար իրար հետ հանդիպում են»։
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում շարունակում է արդիական մնալ այն տեսակետը, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց. «Ռուսների մասնակցությունը Հոկտեմբերի 27-ին՝ ես կասեմ, որ նույնիսկ Գյուլնազ տատի հեքիաթը չէ, սա հատուկ որոշ երկրների կողմից՝ նույն Թուրքիայի կողմից բաց թողնված ինֆորմացիա է։ Հոկտեմբերի 27-ին ով զոհվեր, չզոհվեր՝ Կարեն Դեմիրճյանին՝ Ռուսաստանի մեծագույն բարեկամին, դիմահար չէին գնդակահարի։ Նույնիսկ գլխից խփվեց, որ հանկարծ վիրավոր չմնա։ Ի՞նչ է, ռուսները ցանկանում էին Հայաստանը գցել մի վիճակի մեջ, որտեղ նրա ապագան անհասկանալի՞ էր լինելու. երբեք»։
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր