Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

24 փետ 2018 14:20

Հայրը կտրել է որդու գլուխը

Չիկագոյում հորը, ով սպանել է սեփական 2-ամյա որդուն, առաջին աստիճանի սպանության մեղադրանք է առաջադրվել: kriminalukraine.com.ua-ն նշում է, որ այդպիսի հանցագործություններն ԱՄՆ մի շարք նահանգներում մահապատժով են պատժվում:

37-ամյա Ռոլանդո Օրտիսը կտրել է իր որդու կոկորդը, ընդ որում՝ դանակով հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տղամարդը գործնականում ամբողջովին գլխատել է տղային: Փոքրիկ Մատեո Գարսիա Ագուայոյին հայրը սպանել է իրեն արթնացնելու համար: Նշվում է, որ սպանությունից անմիջապես հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ երակները կտրելով: Ի վերջո նա կա՛մ միտքը փոխել է, կա՛մ չի գնացել ինքնասպանության՝ երեխայի մարմինը դրել է խոհանոցի աղբամանի մեջ և փորձել է կնոջը զանգահարել: Նրա հետ չկարողանալով կապվել՝ Ռոլանդո Օրտիսը կապվել է նրա հարազատների հետ (իր կնոջ քույրն ապրել է մեկ հարկ ներքևում) և նրանց պատմել է սպանության մասին ու հեռացել:

Հարազատները գնացել են Ռոլանդոյի տուն, տեսել են արյունը և ոստիկանություն զանգահարել: Իրավապահները գտել են երեխայի մարմինն աղբամանում: Իսկ մարդասպանն իր ավտոմեքենայով հեռացել է: Բայց մեկ ժամ անց ոստիկանությունը նրան ձերբակալել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր