Ալավերդցի Վահագի մտերիմ Արկոն ցուցմունք է տվել «դեղի տա՞կ». «Ժամանակ»
![Ալավերդցի Վահագի մտերիմ Արկոն ցուցմունք է տվել «դեղի տա՞կ». «Ժամանակ» Ալավերդցի Վահագի մտերիմ Արկոն ցուցմունք է տվել «դեղի տա՞կ». «Ժամանակ»](https://hayacq.com/uploads/posts/2018-03/medium/1519880976_vahag.jpg)
Մեզ հասած տեղեկություններով՝ Թաթուլ Շուշանյանը առերեսման ժամանակ ամեն ինչ հերքել է, և առերեսում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ Արկոն էլ ոչ մի էական բան չի ասել։
Ի դեպ, նույն տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ գաղտնալսումներից բացի, Վահագն Աբգարյանի դեմ առայժմ ցուցմունք է տվել միայն Արկոն։ Նրա ցուցմունք տալու հանգամանքը, սակայն, շատ տարօրինակ է ընկալվել, քանի որ նա, ինչպես նշեցինք, համարվում էր Վահագնի մտերիմ ընկերը, աջ ձեռքը և ոչ մի պարագայում իր ընկերոջ դեմ ցուցմունք չէր տա։
Ի դեպ, Վահագն Աբգարյանի շրջապատում, ինչպես նաև Ալավերդու ոստիկանությունում շրջանառվում է մի վարկած, որ հարցաքննության պահին «Արկոն դեղի տակ է եղել», և ուշագրավ է, որ դրանից հետո այլևս ցուցմունք չի տվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: