«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

01 մար 2018 13:30

Պետք է մարտ-ապրիլ ամիսներին լինենք փողոցում և սատանային գահից հեռացնենք․ Զարուհի Փոստանջյան տեսանյութ

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Երևանի Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում նրանց ձևակերպմամբ՝ բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի առջև, անցկացնում են բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների:
 
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ վայրը պատահական չի ընտրված, քանի որ այստեղ քաղաքական բանտարկյալներ են պահվել:

Նա մանրամասնեց. «Այս 25 տարիների ընթացքում նրանք շարունակել են ԿԳԲ-ի չեկիստների գործը: Հենց այնպես չենք եկել այս տարածք: Այս պատերի ներսում գտնվում է բանտախցերից ամենակարևորներից մեկը՝ ԿԳԲ-ի բանտախուցը: Չնայած այն հանգամանքին, որ դա այս պահին կոչվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ, այն տեղակայելն այս տարածքում նույնպես ապօրինի է:
 
Դրա մասին Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից կան զեկույցներ: Այսօր այստեղ պահվում են քաղաքական հայացքների համար ազատազրկված մեր հայրենակիցները, այդ թվում նաև Ազգային հերոս Սամվել Բաբայանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր