Քաոսային իրավիճակ, հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 17-ի համար       11 դատավոր կրակն է ընկել, ոչ քուն ունեն, ոչ դադար․ «Հրապարակ»    

06 մար 2018 12:40

ՀՀ նախագահը ինքնուրույն պարգևատրում անելու իրավունք ունի՞, թե՞ ոչ․ տեսանյութ

ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:

ԱԺ-ում քննարկվում է Պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը:
Ինչպես ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, պարգևատրման համար պետական մարմինները առաջարկություններով դիմում են վարչապետին, իսկ միջնորդությունից հետո ՀՀ նախագահը սահմանված կարգով տալիս է համապատասխան պարգևները:

Նրա խոսքով՝ կոչումով պարգևատրում Սահմանադրությունը ՀՀ նախագահին թույլ չի տալիս: Միջնորդությունը անելու իրավունք ունեն օրենսդիր իշխանության ղեկավարը, պատգամավորները, դատական համակարգի ներկայացուցիչները:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխնաախարարին, հարցրեց. «ՀՀ նախագահը ինքնուրույն, առանց միջնորդագրի պարգևատրում անելու իրավունք ունի՞, թե՞ ոչ»:

Փաշինյանի խոսքով՝ օրենքում ձևակերպումներն այնպես են շարադրված, որ ՀՀ նախագահը առանց վարչապետի միջնորդության պարգևատրում չի կարող անել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր