Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

07 մար 2018 17:07

Վրաստանում արտասահմանյան համարներով երթևեկելու համար տուգանքը կկազմի 100-150 լարի.Տեսանյութ

Վրաստանում արտասահմանյան համարներով երթևեկելու համար տուգանքը կկազմի 100-150 լարի.ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեց Վրաստան մուտք գործող օտարերկրյա ավտոմեքենաների նկատմամբ ապահովագրության օրենքի, ՀՀ ԱՊՊԱ ընկերությունների, հետգանձումների խնդիրների մասին:

«Այս ընթացակարգն ընդունվել է միայն արտասահմանյան քաղաքացիների համար, և ներքին համարներով մեքենաների վրա չի ազդելու, քանի որ դրանով փորձ է արվում ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և երաշխիքներ տալ՝ ապահովագրության և վնասների փոխհատուցման հարցում, քանի որ Վրաստանում իրենց քաղաքացիների համար պարտադիր ապահովագրություն չկա: Հնարավոր է՝ մոտ ժամանակներում ապահովագրությունը Երեւանում ձևակերպվի: Հուսանք, որ նոր կարգը կանոնավոր կկիրառվի,-ասաց Արտակ Խաչատրյանը,- հավելելով, որ  ապահովագրությունը կարելի է իրականացնել 15,  30 կամ 90 օրով՝ ըստ ավտոմեքենայի տեսակի և մակնիշի:  1-15 օրվա համար գանձնվելու է 30, 1 ամսվա համար՝ 50 և 3 ամսվա համար՝ 290 լարի,  իսկ առանց ապահովագրման Վրաստանի տարածքում  արտասահմանյան համարներով երթևեկելու համար տուգանքը կկազմի 100-150 լարի։

Արտակ Խաչատրյանը ասաց նաև, որ «քաոսային»  իրավիճակ է հայաստանյան ապահովագրական դաշտում։

«Հայաստանյան 6 ապահովագրական ընկերություններից 4-ը ամեն ինչ անում են, որպեսզի չհատուցեն: Անկախ վթարի լրջության՝ ավտոմեքենաներն ուղարկում են փորձաքննության, այդ ամբողջ ժամանակ երբ շարունակվում են այդ գործընթացները, մեքենայի սեփականատերն իրավունք չի ունենում վերանորոգել մեքենան, հակառակ պարագայում զրկվում է ապահովագրական վճարից, իսկ ապահովագրողներն ու փորձագետները  փոխպայմանավորվածության են գալիս, որը շատ վատ երեւույթ է: Հատուցումներն արհեստականորեն ուշացվում են, և նույնիսկ եթե երկու կողմերը օգտվում են նույն ապահովագրական ընկերություններից՝ մեկ կողմի ավելի ուշ ազդարարումը կարող է հատուցման մերժման հիմք հանդիսանալ»,–նշեց Արտակ Խաչատրյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր