Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

12 մար 2018 10:00

Lոգասենյակում կախված դի է հայտնաբերվել.

Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին:

ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ռ. Ն.-ի մորը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր