Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր          Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 մար 2026 22:02

Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը

Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդըԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Իսրայելի ռազմական գրաքննությունը թուլացնել է այդ երկրի ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրման արգելքը, քանի որ իրանական հրթիռների հաջող հարվածները հարցեր են առաջացրել տեղի լրագրողների շրջանում։

Այժմ արդեն նույնիսկ հեռուստաեթերում Իսրայելում հայտարարում են, որ իսրայելական բանակը ստիպված է վտանգել այդ երկրի քաղաքացիների կյանքը, որովհետև հակահրթիռային թանկարժեք համակարգերի զինամթերքի պակաս է զգացվում։

Ընդ որում, այդ հանգամանքը թաքցվել էր նաև 12-օրյա պատերազմի ընթացքում, երբ Իսրայելը իրանական հրթիռները որսալու համար օգտագործել էր ամերիկյան «THAAD» ՀՕՊ համակարգերի ամբողջ զինամթերքի մեկ երրորդը։

Ի դեպ, ըստ ԱԲ-ի՝ այդ համակարգի մեկ հրթիռն արժե մոտ 12-15 միլիոն դոլար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր