Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

17 մար 2018 10:30

«Որևէ բան չի բացառվում». «Երկիր ծիրանի» անդամները կարող են «Ֆեմեն»-ի պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»

«Որևէ բան չի բացառվում». «Երկիր ծիրանի» անդամները կարող են «Ֆեմեն»-ի պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանը, որը Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողվին` անդամակցելու համար:
«Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որեւէ մեկը չկար, եւ որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որեւէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- ասաց Փոստանջյանը:
Այդ հանձնաժողովին ժամանակին «ԵԾ»-ն ներկայացրել էր Մնացական Պարակշիեւի թեկնածությունը։ «Զբաղված ենք նրա մանդատի հետկանչման գործընթացներով ավագանու կազմից»։
Լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։ «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, եւ ապա` պարզ չէ՞, որ մեզնից որեւէ բան չի բացառվում»:
Ավագանու անդամներն ասել են` շորեր ենք բերելու, որ հագցնենք իրենց` «արագի մեջ»: «Իրենք, իրենց «ասելը», ծրագրերը մեզ բացարձակապես չեն հետաքրքրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր