Աջափնյակում դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք          Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար       «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց    

17 մար 2018 18:25

12-ամյա երեխան գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել

ԱՄՆ Միսիսիպի նահանգի Նյու Օհաստա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, ով գողացել է մոր մեքենան և դրանով 120 կիլոմետր տարածություն անցել:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում ծնողների հետ վեճից հետո անչափահասն առանց հարցնելու վերցրել է մեքենայի բանալիները և գնացել: Նա հատել է նահանգի սահմանը, հասել հարևան նահանգ և կանգնել է Նյու Օհաստայի բենզալցակայաններից մեկում` մեքենան լիցքավորելու համար:

Ոստիկանության աշխատակիցները զարմացել են, որ տղան կարողացել է այդքան հեռու գնալ առանց մեքենան վնասելու: «Տպավորված եմ, որ նա 12 տարեկանում կարողացել է Բոբիլից այստեղ հասնել: Դա մեքենայով երկուսուկես ժամվա ճանապարհ է»,- ասել է շրջանի շերիֆ Փերի Միտչ Նոուբելզը:
Իրավապահները հույս են հայտնել, որ ծնողները կպատժեն երեխային նրա արարքի համար: Դեռևս հայտնի չէ` երեխայի արարքը իրավական հետևանքներ կունենա՞, թե ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր