Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 մար 2018 10:45

Քննարկել են «վրեժխնդրության վճիռը». Կմիանա՞ Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»

Քննարկել են «վրեժխնդրության վճիռը». Կմիանա՞ Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլև ուրբաթ օրվա հանրահավաքի և հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:
Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներգրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:
«Կդժվարանամ ասել, բայցև կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր և Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլև մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:
Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թևերն իրենք կգան մեզ մոտ»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր