Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 մար 2018 14:45

Ալավերդցի Վահագնի «աջ ձեռքը» պատմել է, թե ինչպես է Փիրուզյանին սպանողին կրակել սովորեցրել

Ալավերդցի Վահագնի «աջ ձեռքը» պատմել է, թե ինչպես է Փիրուզյանին սպանողին կրակել սովորեցրելՔրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի աջ ձեռքը համարվող Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը Վահագնի հետ առերեսման ժամանակ ուշագրավ մանրամասներ է պատմել:
Թեեւ Վահագն Աբգարյանը ցուցմունք չի տվել եւ չէր կարող իր եւ Արթուր Մնացականյանի ցուցմունքներում էական հակասություն լինել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ՝ Վահագն Աբգարյանը հակընդդեմ հարցման իրավունք ունի եւ քննիչն առերեսում է արել իր դեմ ցուցմունք տված անձի՝ Արկոյի հետ:
Armtimes.com հայտնի դարձավ, որ առերեսման ժամանակ Արթուր Մնացականյանը պատմել է, որ ինքն է Վահագնի պատվերով Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին անտառում կրակել սովորեցրել: Առերեսման ժամանակ Վահագն Աբգարյանը որեւէ արձագանք չի տվել եւ ցուցմունք չի տվել: Հիշեցնենք, որ Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: Անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարեւանությամբ, կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ։ Նախաքննության սկզբում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը: Իսկ Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, պատվիրելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու համար մեղադրվում է Ալավերդցի Վահագնը: Վերջինիս կողմից կաշառք ստանալու, Վլադիմիր Դավթյանի օգտին գործողություններ կատարելու համար մեղադրվում է երեք քննիչ: Այս գործով ապացուցների հիմքում դրվել են նաեւ ԱԱԾ-ի գաղտնալսումները:
Արկոն՝ Արթուր Մնացականյանը, այս գործի շրջանակներում մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, Կամո Փիրուզյանի սպանության եւ Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստության կազմակերպմանն օժանդակելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր