Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

23 մար 2018 17:35

Ամերիկացի հետազոտողները` ճարպակալման նոր վտանգի մասին

Ամերիկացի հետազոտողները` ճարպակալման նոր վտանգի մասին
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի Համակլինիկական հիվանդանոցի հետազոտողները բացահայտել են, որ ճարպակալումը կարող է խոչընդոտել կրծքագեղձի քաղցկեղի հաջող բուժմանը: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների գրեթե 70 տոկոսն ավելորդ քաշ ունի:
Որպես հետեւանք՝ ուռուցքները ճարպային հյուսվածքների զգալի բաժին են պարունակում: Բացի դրանից, ճարպակալումը նպաստում է բորբոքային եւ անգիոգենային գործոնների մակարդակի բարձրացմանը: Այդ ամենը միասին ազդում է բեւացիզումաբ պատրաստուկի նկատմամբ կայունության ձեւավորմանը, որն արգելափակում է աճի անոթային էնդոտելային գործոնի (VEGF) ակտիվությունը:
Այս դեղը կիրառվում է անգիոգենեզի եւ մետաստազների զարգացման դեմ պայքարելու համար: Հետազոտողները վերլուծել են բեւացիզումաբով բուժման արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղով 99 հիվանդների մոտ: Պարզվել է, որ պատրաստուկն օգտուտ է տվել հիվանդների սոսկ ոչ մեծ մասին:
Մարմնի զանգվածի բարձր ինդեքսով մարդկանց մոտ (ավելի քան 25 տոկոս), ուռուցքները 33 տոկոսով ավելի են եղել: Ուռուցքների մեջ ճարպահյուսվածքն ունեցել է ոչ մեծ թվով արյունատար անոթներ, ինչը դժվարացնում է պատրատուկի ներթափանցումը նորագոյացությունների մեջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր