Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

24 մար 2018 10:45

«Դալմա»-ն՝ անելանելի վիճակում. «Իդալգո»-ն չի վճարել մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը. «Ժողովուրդ»

«Դալմա»-ն՝ անելանելի վիճակում. «Իդալգո»-ն չի վճարել մոտ 20 մլն դրամի հասնող պարտքը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Գարրի Զախարովի ընտանիքի հետ կապվող «Իդալգո» ՍՊԸ-ն վերջերս դիմել է դատարան՝ իրեն սնանկ ճանաչելու համար: Իսկ պատճառը «Դալմա» առևտրի կենտրոնի և ՊԵԿ-ի նկատմամբ կուտակած և մոտ 20 մլն դրամի հասնող պարտքն է եղել, որ «Իդալգո» ՍՊԸ-ն չի ցանկացել վճարել:
Ընդ որում, իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմելիս «Իդալգո» ՍՊԸ-ն հրաժարվել է առողջացման ծրագիր ներկայացնել: Իսկ դատավոր Կարինե Պետրոսյանն էլ բավարարել է նրանց հայցը:
Հատկանշական է, որ այս ամենի արդյունքում անելանելի վիճակում է հայտնվել «Դալմա ինվեստ» ՓԲԸ-ն, որը չի կարող ետ ստանալ 17.5 մլն դրամ պարտքը, որ «Իդալգո» ՍՊԸ-ն կուտակել է տաղավարների վարձակալության արդյունքում:
Զախարովից մեկնաբանություններ ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն, «Իդալգո» ընկերության սնանկության գործով փաստաբան Միքայել Ավետիսյանը նշեց, թե 1 մլն դրամը գերազանցող պարտքի դեպքում ընկերությունը կարող է կամավոր դիմել դատարան՝ սնանկ ճանաչվելու խնդրանքով»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր