Տեսանյութ.Սպասվում են ձյան առատ տեղումներ՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ          Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Ստամբուլ       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ    

24 մար 2018 12:40

Արագածոտնում. էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին. 63 հատ ոչխար սատկել է.

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2.799 կմ ՊԿ-5 հատվածում թիվ 1205 էլեկտրագնացքը բախվել է ոչխարի հոտին։
 
Ինչպես հայտնում է shamshyan-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում նշված հատվածում էլեկտրագնացքը բախվել է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Անդրանիկ Բրոյանին պատկանող ոչխարի հոտին, ինչի հետևանքով 63 հատ ոչխար սատկել է։
 
Ոչխարները արածեցնելիս են եղել Ալագյազ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մրազ Ալոյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր