Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

27 մար 2018 10:15

Երկու շաբաթ անց Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին. տասը տարիների աղետալի արդյունքները. «Ժողովուրդ»

Երկու շաբաթ անց Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին. տասը տարիների աղետալի արդյունքները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ անց` ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա նախագահի պաշտոնին: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Սարգսյանի նախագահության ընթացքում տնտեսության ոլորտում գրանցված արդյունքները. պատկերը բավական հիասթափեցնող է: Եւ այսպես` ժողովրդագրական առումով իրավիճակը, մեղմ ասած, աղետալի է. 2008 թվականին երկրում մշտական բնակչության թիվը 3 մլն 230.1 հազար էր, 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 972 հազար 900: Ասել է, թե միայն պաշտոնական տվյալների համաձայն` Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում ՀՀ բնակչությունը պակասել է 257 հազար 200-ով: Եթե 2008թ. ՀՀ-ում անվանական ՀՆԱ-ն 11.7 մլրդ դոլար էր, հիմա հազիվ 11.6 մլրդի է հասել: Եթե Հայաստանի պետական պարտքը 2008թ. 1 մլրդ 730.7 մլն դոլար է եղել, հիմա այն մոտեցել է 7 մլրդի սահմանագծին, ավելի կոնկրետ՝ 6.8 մլրդ դոլար է: Եւ վերջապես, աղքատության ցուցանիշը. 2008թ. պաշտոնական տվյալներով` այն 27.6 տոկոս էր, հիմա՝ 29.4, եւ այսպես շարունակ:
 
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր