Ուղղակի անհնար է հիշել ապրիլյան մարտերն առանց Վիտալի Բալասանյանի
![](https://blognews.am/static/news/b/2018/04/532218.jpg)
Ուղղակի անհնար է հիշել ապրիլյան մարտերն առանց Վիտալի Բալասանյանի։ Գեներալն իր վրա էր վերցրել Աղդամի կողմից թշնամուն կասեցնելու բարդ խնդիրը։ Նախագահ Բակո Սահակյանի համաձայնությամբ Բալասանյանը ստանձնեց այդ ուղղության հրամանատարությունը:
Բալասանյանն, անշուշտ, մեր բոլոր հրամանատարներից լավ գիտի այդ ուղղության տեղանքը, քանի որ ինքն էր 1993-ին ղեկավարում այդ հողերի ազատագրման գործողությունը:
Պատերազմի առաջին իսկ ժամերից մեր հրետանին Աղդամի ուղղությամբ ադրբեջանական բանակի իսկական ջարդ էր սկսել: Տեղի ադրբեջանական բնակչությունը խուճապի էր մատնվել և անկանոն փախուստի դիմել: Այդ խուճապի արդյունքում խցանվել էին ադրբեջանական կողմում գտնվող բոլոր կարևոր ճանապարհները, և առաջնագիծ ուղևորվող ադրբեջանական զորքերն ու զրահատեխնիկան հայտնվել էին թակարդում:
Հակառակորդի մի շարք հրամանատարներ, երբ իմացել էին, որ իրենց դիմաց կրկին կանգնած է Վիտալի Բալասանյանը, զորքին նահանջի հրաման էին տվել ու մարտ էին վարում առավել հեռու ու քիչ թե շատ ապահով վայրերից։
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: