Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

05 ապր 2018 14:16

Բանակում բարդակ է, Բաղրամյան 26-ի «գլուխը» պետք է կտրել․․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակում բարդակ է, Բաղրամյան 26-ի «գլուխը» պետք է կտրել․․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը չեն հավատում բանակի արդիականացման 7-ամյա ծրագրին, որի շուրջ քննարկում էր կազմակերպված նաև նախօրեին ՊՆ-ում։
«Սերժ Սարգսյանը պետք է իրենից սկսի։ Բանակում բոլոր սպանությունները իր թեթև ձեռքով է կատարվում, բոլոր կոռուպցիոն դրսևորումները իրենից են գալիս։ Ոչ մի բան էլ չի փոխվելու իր ծրագրերով, քանի որ իշխանությունը նույնն է մնում։ Համակարգը պետք է փոխվի։ Սերժ Սարգսյանը իր ոհմակով պետք է հեռանա, նոր սերունդ գա»,-ասաց Նանա Մուրադյանը։
Նրա հետ համակարծիք էին նաև մյուս ծնողները։ «Ես էլ չեմ հավատում։ Ձուկը գլխից է հոտում։ Բաղրամյան 26-ի գլուխը պետք է կտրեն, որ էս երկրում բան փոխվի։ Նրան պետք է արմատից պոկել, բերել հրապարակ ու կիսլատայով վառել։ Այ էդ ժամանակ բան կփոխվի։ Թե չէ օլիգարխի թուլեքի գոյության պայմաններում հույս չկա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր