Ռուսական Սու-35Ս կործանիչները սկսել են վերատեղակայումը Բելառուսում          Եթե հայերն ապրում են Ադրբեջանում, ապա ադրբեջանցիները ևս կկարողանան նախկինի պես ապրել Հայաստանում.Շաֆիև       Տեսանյութ.Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվում    

07 ապր 2018 15:30

Ինչո՞ւ է տղամարդն անհետանում է առաջին ժամադրությունից հետո

Ինչո՞ւ է տղամարդն անհետանում է առաջին ժամադրությունից հետոԴուք սոցիալական ցանցում ծանոթացել եք տղամարդու հետ, բայց հենց առաջին հանդիպումից հետո ձեր հերոսն անհետացել է եւ այլեւս չի հայտնվել: Ո՞րն է պատճառը: 
Պատահում է, երբ կինն իր պահվածքով խրտնեցնում է տղամարդուն: Եվ չի հաջողվում այն, ինչ ի սկզբանե կարող էր հաջող դասավորվել:  Եկեք պարզենք, թե քո պահվածքում ինչը կարող է տղամարդուն ստիպել փախչել:  
Անհամապատասխան լուսանկարը 
Համացանցային ծանոթությանը շատ բնորոշ տապալման պատճառ է: Երբ կինն իր փրոֆայլում 15 տարի առաջվա լուսանկար է տեղադրում կամ էլ ֆոտոշոփով շատ լավ մշակված լուսանկար: Ժամադրության գնալիս տղամարդն ակնկալում է   25 տարեկան սլացիկ աղջկա հանդիպել, փոխարենը հանդիպում է  15 տարով մեծ եւ 15 կգ-ով գեր մեկին: Նույնն էլ ֆոտոշոփին է վերաբերում: Մենք բոլորս սիրում ենք փորձի համար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա անցնել, միշտ հետաքրքիր է թեկուզ մեկ վայրկյանով ինքդ քեզ փայլուն ամսագրի մոդել զգալը:  Բայց նույնիսկ այդ ամսագրերի մոդելներն իրականում այնպիսի տեսք չունեն, ինչպես ամսագրի կազմին: Էլ ինչ ասենք սովորական կանանց մասին: Այդ պատճառով տղամարդուն ցույց տուր քո սովորական, իրական պատկերը, եթե ուզում ես, որ վիրտուալ սիրավեպը իրականի վերածվի: Եթե սեփական արտաքինի եւ տարիքի վերաբերյալ բարդույթներ ունես, դրանցից հնարավոր է ազատվել միայն հոգեբանի հետ աշխատելով: Հակառակ դեպքում դու ընդամենը տղամարդուց կազատվես: 
Հորինված կերպար 
Դա առաջին ժամադրության ձախողման եւս մի պատճառ է նրանց համար, ովքեր ուզում են վիրտուալ շփումն իրականի վերածել:  Դա համարյա նույնն է, ինչ լուսանկարի պարագայում, ուղղակի կինը սկսում է իր համար այնպիսի կյանք ստեղծել, որով նա իրականում չի ապրում:  Հրաշալի զբոսանավերի լուսանկարներ է դնում, որոնցով չի նավարկել, պատմում է ուղեւորությունների մասին, որոնց երբեք չի մասնակցել, գլուխ է գովում նվերներով, որ իրեն երբեք չեն տվել: Հնարավոր է ոչ այնքան ուշադիր աչքին խաբել համացանցում, բայց ոչ իրականության մեջ. երբ  «Աստվածուհին» մետրոյով է գալիս հանդիպման, սինտեպոնե զգեստ հագած, իսկ ռեստորանում պահվածքից պարզ է դառնում, որ նա երբեք այնտեղ չի եղել, ժամադրությունը կարող է կայանալ միայն եթե նրա երկրորդ կեսը նույնպիսի երեւակայող է:  Նորմալ տղամարդն արագ հասկանում է, որ իրեն խաբում են: Ոչ ոք չի ուզում խաբված լինել: Տղամարդը հեռանում է: 
Ամուսնանալու վրա սեւեռված լինելը 
«Արդեն ամուսնանալուս ժամանակն է». դա դրամասիրության է նման, ուղղակի այդ դեպքում սեւեռվում են ոչ թե ամուսնության, այլ փողի վրա:  Առաջին հանդիպմանն աղջիկը սկսում է պատմել, թե ինչ շատ է ուզում ամուսնանալ, ինչ շատ են ուզում իր բոլոր ազգականները, թե ինչպես են արդեն օժիտ եւ հարսանիք նախապատրաստել, միայն փեսացուն է պակասում:  Որ ինքը միայն լուրջ հարաբերությունների է տրամադրված եւ ոչ ավելի, քան 2 ամսով, իսկ դրանից հետո հարսանիք կլինի: Սկսում է տղամարդուն հարցնել, թե նա քանի երեխա է ուզում, նրանց անունն ինչ կդնեն եւ ինչ դպրոց կուղարկեն: Սկզբունքորեն անհրաժեշտ է առաջին ժամադրության ընթացքում նշել սեփական մտադրությունները, վերաբերմունքը երեխաներին` հետագայում խուսափելու համար տհաճ իրավիճակներից, երբ զուգընկերներից մեկը  childfree հոսանքի հետեւորդ կլինի, բայց մեծ տարբերություն կա «դիրքորոշումը պարզելու» եւ «մարդուն որպես երազանքի իրականացման միջոց դիտարկելու» միջեւ: Տղամարդը չի ուզում քո երազանքի իրականացման միջոց լինել: Նա սեփական երազանքներն ունի: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր