21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

09 ապր 2018 12:20

Գասպարիին Արմեն Սարգսյանի տան դիմացից հեռացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գասպարիին Արմեն Սարգսյանի տան դիմացից հեռացրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Սերժիկ սրիկա, Սերժիկ մարդասպան» պաստառով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում՝ ընդդեմ նախագահի լիազորություններն այսօր ստանձնող Արմեն Սարգսյանի: Գասպարին նոր էր սկսել քայլերթը, երբ նրան մոտեցան մի քանի ոստիկաններ եւ փորձեցին ցուցապաստառը վերցնել: Գասպարին ամեն կերպ ընդդիմանում էր՝ թույլ չտալով  իրեն դիպչել:
Քաղաքացիական ակտիվիստն իր ցուցապաստառով նստեց Դեմիրճյան 26 շենքի դիմաց, որի հարևանությամբ էլ Արմեն Սարգսյանի տունն էր:
« Արմեն Սարգսյանը իրենից ոչինչ է ներկայացնում: Նա Սերժ Սարգսյանի նշանակած չինովնիկ է եւ շարունակվելու են ակցիաները անցած երկու- երեք տարիներին, անկախ նրանից նա կլինի վարչապետ, թե քողարկված վարչապետ»,-  ասաց Վարդգես Գասպարին:
Մի քանի րոպե անց   ոստիկանները պահանջեցին ազատել տարածքը։
«Եկել է, տան դիմացը կանգնած է, խոչընդոտ է հանդիսանում: Բողոք կա տան անդամների, շենքի բնակիչների կողմից, որ խափանում է ելումուտը»,- ասաց ոստիկաններից մեկը:
   Այնուհետեւ ոստիկանները  ուժով Վարդգես Գասպարիին տեղափոխեցին դիմացի մայթ:
  Դրանից հետո կրկին Գասպարին շարունակեց ակցիան, այս անգամ պառկած: Նա Արմեն Սարգսյանին տեսնելուց հետո գիտի ինչպես կվարվի.
«Թիկունքով կկանգնեմ նրա դեմ, դա կլինի իմ ասելիքը»:
Վարդգես Գասպարին նշեց՝ ակցիաները կրկին շարունակական են լինելու:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր