Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 ապր 2018 17:35

Ջարդված վերելակը սպանել է հեռուստահաղորդավարուհուն՝ նրա երեք տարեկան դստեր աչքի առաջ

Ջարդված վերելակը սպանել է հեռուստահաղորդավարուհուն՝ նրա երեք տարեկան դստեր աչքի առաջՋարդված վերելակը սպանել է Ղազախստանի հեռուստահաղորդավարուհիներից մեկին՝ իր երեք տարեկան աղջկա աչքի առաջ:
27 տարեկան Այզաթ Աբդիսամաթը հայտնվել է մահացու թակարդում, այն բանից հետո, երբ ջարդված վերելակը սեղմել է նրա ոտքը և վերև է բարձրացել: Ողբերգությունը տեղի է ունեցել կնոջ երեք տարեկան երեխայի աչքի առաջ:
 Այզաթ Աբդիսամաթը երեխայի հետ վերադառնալիս է եղել զբոսանքից: Նա վերելակ է կանչել, աղջկան ներս է թողել, իսկ հետո ինքն է փորձել ներս մտնել, բայց դռները փակվել են և խցիկը սկսել է վեր բարձրանալ: Այզաթին մեկ հարկ բարձրացնելով՝ վերելակը կանգ է առել, բայց կինը հայտնվել է հորանի մեջ սեղմված վիճակում:
Նրա դին հայտնաբերել են հարևաններն ու ամուսինը, ով զոհվածին դուրս է հանել վերելակից՝ նախքան փրկարարների ժամանելը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր