Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

12 ապր 2018 15:15

Մի սիրահարվեք Կշեռքի

Մի սիրահարվեք ԿշեռքիՄի սիրահարվեք Կշեռքի. նա բարդ մարդ է, իսկ նրա հետ սիրո պատմությունը համեմատելու եք նախորդների հետ:
Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա չի սիրում կռվել, բայց իր ուզածին հասնելու համար պատրաստ է անցնել ամեն ինչի միջով: Նա հաջողությամբ կարող է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, քանի որ չի սիրում խնդիրներ: Կշեռքը ձեզ կտա ամենը, ինչ անհրաժեշտ է, նախքան ձեզանից որևէ բան պահանջելը:
Նույնիսկ, եթե նեղացնեք Կշեռքին, նա հիշաչար չի դառնա, ձեր մասին վատը չի խոսի: Պարզապես առաջ կշարժվի՝ ձեզ միայն ամենալավը մաղթելով:
Մի սիրահարվեք Կշեռքի, քանի որ նա կհարգի ձեզ և հոգ կտանի ձեր մասին, ջանքեր կգործադրի ձեզ համար և կժպտա ձեզ: Նա ավելի շատ հոգ է տանում՝ մտերիմների, և ոչ՝ իր երջանկության համար:  Կշեռքը ձեզ հետ կխոսի առավոտյան և կստիպի ծիծաղել՝ դառնալով ամեն օրվա լավագույն մասը:
Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա միայն լավը կտեսնի ձեզանում: Նա ամեն ինչ ընկալում է այնպես, ինչպես կա, նույնիսկ ձեր բնավորության վատ կողմերը: Նա ձեր կյանք կմտնի, երբ բոլորը կհեռանան, և ձեզ հետ կանցնի բոլոր փոթորիկների միջով: Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև հենց հասկանաք, որ կարող եք վստահել միմյանց, ձեր կապը հավերժ կդառնա: Հետագա տարիներին չեք էլ հիշի՝ ինչպես եք ապրել առանց Կշեռքի:
Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա ձեզ ավելի լավը կդարձնի. նա կմտապահի ձեր լավագույն հիշողությունները, յուրաքանչյուր ծիծաղը, քանի որ ձեր առաջին կողմնակիցն ու երկրպագուն է: Մի սիրահարվեք Կշեռքի, եթե ի վիճակի չեք նրան թույլ տալ լինել ուշադրության կենտրոնում:
Կշեռքը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, հուսախաբ չի անի: Նույնիսկ, երբ Կշեռքը հարյուրավոր գործեր ունի, նա միջոց կգտնի լինելու այնտեղ, ուր ձեզ անհրաժեշտ է: Մի սիրահարվեք Կշեռքի, եթե պատրաստ չեք իսկապես պաշտպանել որևէ մեկին: Նա հակված է մարդկանց մեջ միայն լավը տեսնել, ինչը նշանակում է, որ մարդկանց չափից շատ հնարավորություն է տալիս: Կշեռքին դուր է գալիս հավատալ, որ մարդկանց մոտիվները բարի են:
Մի սիրահարվեք Կշեռքի, որովհետև նա կդառնա ձեր լավագույն սիրո պատմությունը, և դուք շնորհակալ կլինեք, որ սիրել եք այդպիսի մարդու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր