Եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք          44 օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, Արցախը Հայաստան է և վերջ ասելով՝ հանձնեցին Արցախը       Իրանին uպառնացող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հասկացել է, որ այդ պետության հետ կատակները պատժվում են    

13 ապր 2018 12:50

Այրվող վենեսուելացու լուսանկարի հեղինակը հաղթել է World Press Photo-2018 մրցույթում

Այրվող վենեսուելացու լուսանկարի հեղինակը հաղթել է World Press Photo-2018 մրցույթումՎենեսուելացի լուսանկարիչ Ռոնալդո Շեմիդտը հաղթել է միջազգային World Press Photo մրցույթում։
Լուսանկարիչը հաղթել է՝ ներկայացնելով լուսանկար, որտեղ հակագազով տղամարդն այրվում է։ Այդ մարդը 28-ամյա Խոսե Սալասար Բալսան է, որը 2017-ի մայիսի 3-ին ներկա է եղել Կարակասի հանրահավաքին։ Մոտոցիկլետի պայթելուց հետո տղամարդու հագուստը սկսել է այրվել։ Հետո ցուցարարն առաջին կարգի այրվածքներով հոսպիտալացվել է։
«Դա դասական լուսանկար է, սակայն այն նաև յուրահատուկ էներգիա և դինամիկա է պարունակում։ Այն աչքի է ընկնում գույներով և ուժով։ Այդ ամենն ինձ մոտ վառ հույզեր է առաջացնում»,-ասել է ժյուրիի նախագահ Մագդալենա Հերեյրան։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր