Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

13 ապր 2018 16:02

Երեխան ծնվել է ծնողների մահից 4 տարի անց

 
Չինաստանում նման դեպք դեռևս տեղի չէր ունեցել: Տղան լույս աշխարհ է եկել 4 տարի անց այն բանից հետո‚ երբ նրա հայրն ու մայրը մահացել են ավտովթարի հետևանքով: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «BBC»-ին‚ որը վկայակոչում է չինական ԶԼՄ-ները:
Ավտովթարը տեղի է ունեցել 2013 թվականին‚ սակայն այս 4 տարիների ընթացքում տատիկն ու պապիկը փորձում էին ապացուցել դատարանում իրենց ժառտանգության իրավունքը; Որպես ժառանգներ եղել են սառեցված էմբրիոնները: Այսպիսի դեպքի նախադեպ դեռևս չէր եղել‚ դրա համար դատական գործընթացները երկար են տևել:
Մահացած զույգի ծնողները իրավունք են ստացել օգտագործել էմբրիոնները‚ սակայն այդ փուլում դեռևս չէր կարելի խոսել պատմության երջանիկ ավարտի մասին: Չինաստանում արգելված է փոխնակ մայրությունը‚ իսկ էմբրիոնները օրենսդրությամբ հնարավոր է վերցնել հիվանդանոցից միայն այն ժամանակ‚ երբ այլ հիվանդանոցից փաստաթուղթ կա‚ որ այն պատրաստ է ընդունել դրանք: Այս երկու գործոնները հաշվի առնելով՝ տատիկն ու պապիկը որոշել են երկրից դուրս օգնություն խնդրել և պայմանագիր են կնքել մի գործակալության հետ: Լաոսում էմբրիոնը տեղադրել են փոխնակ մոր արգանդում‚ և երեխան ծնվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր