ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 ապր 2018 18:20

Ավստրալիայում 12-ամյա աղջիկը պիթոն է հայտնաբերել իր անկողնում

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Մաքքայ քաղաքում 12-ամյա աղջիկը վախեցել է և սկսել է ճչալ՝ իր մահճակալի վրա պիթոն տեսնելով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ալեյնա Մեհեր անունով աղջիկը պատրաստվում էր քնել, սակայն մի կողմ գցելով անկողնու ծածկոցը՝ սավանների արանքում տեղավորված օձ է հայտնաբերել: Աղջիկն ուժեղ ճիչ է արձակել և դուրս վազել սենյակից:
Ծնողների խոսքով՝ աղջիկն առաջին անգամը չէ, որ օձերի է հանդիպում: «Մեզ հետ մի քանի անգամ նման դեպք պատահել է, այնպես որ կատարվածը մեզ համար սովորական մի բան է: Զարմանալին պիթոնին անկողնու մեջ հայտնաբերելն էր», - բացատրել է աղջկա մայրը՝ Սենդի Մեհերը: Նա աղջկա սենյակից դուրս է հանել օձին և բաց թողել ազատության մեջ:
Ավստրալուհին նշել է, որ իր 4 երեխային սովորեցրել է ուշադիր լինել, միշտ ստուգել, թե արդյոք օձ չկա մոտակայքում և չվախենալ թունավոր սողուններից:



 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր