Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 ապր 2018 20:32

Պարոն վարչապետ, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր. Արսինե Խանջյան

Պարոն վարչապետ, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր. Արսինե ԽանջյանՀանրապետության Հրապարակում հավաքված ցուցարարների Գերմանիայից ողջունել է  սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նա  հայտնեց, որ փափագում էր միանալ այս պայքարին, սիրտն ու հոգին հիմա լալիս են, բայց ուրախությունից:
«Հեղափոխությունը երբ հանդարտ է, ավելի վտանգավոր է իշխանության համար, ձեր պայքարը ճիշտ է եւ օրինավոր, այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ: Մենք այստեղ, տասնյակ մտավորականներով ձեր կողքին ենք: Կխնդրեմ իշխանության բոլոր ուժերին միասնաբար մասնակցել ձեր գործողություններին: Այսօրվա համակարգը անօրեն է իր պատմական եւ ներկա ձեւավորումներով: Շարունակեք այս հեղափոխությունը առանց վախի, իսկ ոստիկաններին հորդորում եմ, դուք պետք է պահպանեք ցուցարարներին, ոչ թե օլիգարխների գլուխը, մնացեք պաշտպանն այդ երիտասարդությանն ու նրանց արդար բռունքներին: Մասնակցեք՝ մերժելով ձեզ վտանգող ամեն ինչ: Վերջին խոսքս այս վարչապետինն է՝ բավ է այս տառապանք, որ ունի այս ժողովուրդը, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց ես հայ եմ, մենք հայ ռազմիկներ ենք, ուր էլ լինենք, պետք է ծառայենք այս ազին՝ նվիրված: Այո դուք կարող եք, եւ ոչինչ չի լինի, եթե ձեր պաշտոնից հրաժարվեք, կան մարդիկ, որոնք կարող են այս ժողովրդին փրկել:
Ես հայ եմ , ինչպես եւ դուք՝ ուր էլ որ լինենք: Շարունակելու եմ մոտիկից հետեւել ձեր գործողություններին, հաջողություն եւ առայժմ, ձեր՝ Արսինե»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր