Նիկոլ Փաշինյանն ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում

Դիտարկմանը՝ բայց հեղափոխական կոմիտե է, չէ՞, ստեղծվելու, նա այսպես արձագանքեց. «Այո, կստեղծվի, մենք հիմա աշխատում ենք դրա վրա, բայց բուն գործընթացն ավելի կարևոր է, քան կազմակերպչական մարմնի ձևավորումը»։
Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետև մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է։ Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափի»։
Փաշինյանն ասաց, որ այսօր երեկոյան իր ելույթում մանրամասն կխոսի այդ թեմայի մասին։