Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

21 ապր 2018 20:55

Փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 17-ը՝ վիրավորվել. տեսանյութ

Մերձմոսկվայում՝ Միտիշչեում, մեկ մարդ մահացել է, երբ քամին շինարարական կացարանը գցել է նրա վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Միտիշչեում ուժեղ քամին շինարարական կացարանը գցել է տղամարդու վրա: Նա տեղում մահացել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ տարերքի պատճառով Մոսկվայի մարզում 17 մարդ է տուժել, նշել է աղբյուրը:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Twitter-ում հայտնել էր 7 տուժածների, այդ թվում 3 երեխաների մասին:
Նախնական տվյալներով՝ փոթորկի պատճառով տուժածներ կան: Հիվանդանոցում են հայտնվել 3 երեխա եւ 4 մեծահասակ: Ցավոք, մեկ երեխա շատ ծանր վիճակում է: Հարյուրավոր ծառեր են տապալվել: Քաղաքային ծառայությունները սկսել են հետեւանքների վերացման աշխատանքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր