Վանաձորում բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Vectra»-ն, կա 9 վիրավnր          Տեսանյութ.Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբին ու Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանի       Մասյացոտնի թեմի քահանաները հայտարարություն են տարածել՝ պարտադրում են որպես առաջնորդ ճանաչել կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին    

24 ապր 2018 21:20

Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ

Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետՂազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:
Զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:
Այսօր բելառուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց նաև Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Կարեն Կարապետյանի միջև: Երկու պետությունների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում վարչապետ Կոբյակովն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր